Ռուսական արվեստի թանգարանի այցելուները VR ակնոցներով կկարողանան «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ - Showbiz.am

Ռուսական արվեստի թանգարանի այցելուները VR ակնոցներով կկարողանան «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ

By

Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կարող են դնել VR ակնոցը, որը նրանց հնարավորություն կտա «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ:
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվող ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին Ռուսական արվեստի թանգարանում:
VR տեխնոլոգիայի միջոցով դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։

ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։
Այսուհետ թանգարանի այցելուները հնրարավորություն կունենան օգտվել այս յուրահատուկ ծառայությունից:
Ռուսական արվեստի թանգարանի առաքելությունն է հասարակության տարբեր շերտերի համար դառնալ կրթական, մշակութային և ինտերակտիվ ժամանցի կենտրոն` իր հավաքածուի գլուխգործոցների տարաբնույթ մատուցման միջոցով։ Թանգարանային ցուցադրություն ներմուծված վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիայի վրա հիմնված հավելվածը նորովի կմատուցի արվեստի ստեղծագործությունները։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին