Սուպերմոդել Ժասմին Տուքսը ամուսնանում է միլիոնատիրոջ հետ. նա ցույց է տվել իր 250,000 դոլար արժողությամբ մատանին

29-ամյա թոփ մոդել, «Victoria’s Secret»-ի հրեշտակներից Ժասմին Տուքսը և «Snapchat» հանրահայտ ու սիրված հավելվածի 30-ամյա ավագ մենեջեր Խուան Դեյվիդ Բորերոն նշանադրվել են:

«Այո, սեր իմ», – այս բառերով է Ժասմինը ուղեկցել իր հրապարակած լուսանկարը, որտեղ երևում է տպավորիչ ադամանդով նշանադրության մատանին: Հատուկ պատվերով պատրաստված 7 կարատանի օվալաձև ադամանդե մատանին իսկապես զարմանալի է: Մատանու գինը գնահատվում է ավելի քան 250,000 դոլար: