Միխայիլ Եֆրեմովի կրտսեր որդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. ընտանիքը նույնպես թեստ է հանձնել

StarHit-ը գրում է. Դերասան Միխայիլ Եֆրոմովի կրտսեր որդու՝ Բորիսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Լուրը հաստատել է ընտանիքի ընկերը՝ Ալեքսեյ Լոբարևը: Նրա խոսքով՝ դերասանի 10-ամյա որդին դպրոցում է վարակվել:

«Բորյայի մոտ, իսկապես, COVID է հայտնաբերվել: Նա իրեն լավ է զգում, հիվանդությունը գրեթե առանց ախտանշանների է ընթանում, ջերմություն չունի: Վարակվել է դպրոցում, քանի որ համադասարանցիներից մեկը նույնպես հիվանդացել էր: Բոլոր աշակերտները թեստ են հանձնել, Բորյայի թեստի արդյունքը դրական է»,- ասել է Ալեքսեյը:

Դրանից հետո ստիպված են եղել ստուգվել նաև Միխայիլի կինը՝ Սոֆյան ու երկու դուստրերը, բայց նրանց թեստերի արդյունքներն առայժմ բացասական են: Ելնելով անվտանգության նկատառումներից` ընտանիքը որոշում է կայացրել ինքնամեկուսանալ ամառանոցում, մինչ Բորիսը կապաքինվի: