Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվե՞լ են

Համացանցում շշուկներ են տարածվել, որ ըմբշամարտիկ, Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը և աբխազ երգչուհի, պարուհի Մակտինա Բեբիան ամուսնալուծվել են:
Այս փաստը նկատելի է նրանց Instagram-ի էջերից: Թե՛ Միհրանը, թե՛ Մակտինան իրենց ինստագրամյան միկրոբլոգերից հեռացրել են բոլոր համատեղ լուսանկարները: Բացի այդ, Մակտինան հեռացրել է նաև աշխատավայրի մասին ինֆորմացիան, քանի որ նա աշխատում էր Միհրանի թիմում:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2017 թվականի օգոստոսին: