«Մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է դառնում»․ Bvlgari-ն ներկայացրել է պայուսակների իր նոր հավաքածուն

Հաջորդ գարնանը մեզ սպասում են հսկայական քանակությամբ նոր պայուսակներ Bvlgari-ից՝ վառ և անսովոր։ Սա իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր սովոր են լինել ուշադրության կենտրոնում:
Հասած ելակի, մանուշակագույնի կամ ֆուկսիայի երանգի հյութալի գույներ․մոդելներից յուրաքանչյուրը հիանալի կերպով կարլեի է համադրել յուրաքանչյուր տեսակի հագուստի հետ։
Bvlgari-ի դիզայներները աքսեսուարների հավաքածուն անվանել են «Arkadia21․ մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է դառնում»:
Նոր պայուսակների գովազդային արշավում նկարահանվել են տարբեր հայտնի մոդելներ, բայց ամենից տպավորիչը Բելլա Հադիդի ֆոտոշարքն է: Բելլան ներկայացրել է ապրանքանիշի նոր պայուսակների մի քանի մոդելներ, որոնց վրա առկա է բրենդի տարբերանշան հանդիսացող օձը: