Սելենա Գոմեսը ցույց է տվել իր ահռելի սպին, որն առաջացել է երիկամի փոխպատվաստումից հետո

Երեք տարի առաջ 28-ամյա Սելենա Գոմեսը երիկամի փոխպատվաստման վիրահատության ենթարկվեց: Նա այդ վիրահատության կարիքն ուներ` կարմիր գայլախտ հիվանդության օատճառով առաջացած բարդությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր երգչուհին վստահ չէր սեփական մարմնի գեղեցկության վրա և փորձում էր թաքցնել վիրահատությունից հետո մնացած սպիները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Սելենան հոյակապ աշխատանք է կատարել և կարողացել է լիովին ընդունել և սիրել իր նոր մարմինը:

Դա ապացուցելու համար մի քանի ժամ առաջ Գոմեսն իր Iինստագրամյան էջում տեղադրել է կապույտ լողազգեստով լուսանկար, որում նա ցույց է տալիս ոտքի սպին, որը մնացել է փոխպատվաստման վիրահատությունից հետո: Լուսանկարի վերնագրում նա բացատրել է, թե ինչու այլեւս չի ամաչում իր մարմնի պատճառով:

«Երիկամի փոխպատվաստումից հետո ինձ համար շատ դժվար էր ցույց տալ այն սպին, որը թողել է այդ վիրահատությունը: Ես չէի ուզում լուսանկարներում ինձ տեսնել և կրում էի հագուստներ, որոնք կարող էին դա թաքցնել: Հիմա ես ավելի վստահ եմ, քան երբևէ: Ես հպարտ եմ դրանով: Յուրաքանչյուր մարմին իր տեսակով գեղեցիկ է»,- գրել է Սելենան: Հետևորդների մեծամասնությունը սատարել է Գոմեսին և հիացել նրա համարձակությամբ, ինչպես նաև նշել, որ երգչուհու մարմնի վրա առկա սպիները խոչընդոտ չեն հանդիսանում նրա գեղեցկության համար: