«Madame X»․ Մադոննան ստեղծել է սեփական բույրը

Աշխարհառչակ երգչուհի Մադոննան իր երկրպագուներին անակնկալ է մատուցել, սակայն այս անգամ ոչ թե երգի, տեսահոլովակի կամ համերգի տեսքով, այլ օծանելիքի։ Երգչուհին ստեղծել է սեփական բույրը՝ «Madame X»-ը։
Լրագրողների հետ զրույցում աստղը պատմել է, որ իր բույրը ստեղծելու համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել վերջին ստուդիական ալբոմը։
Հայտնի է, որ «Madame X»-ը շուտով կլինի վաճառքում։
«Կարծում եմ, որ այն մի փոքր ծանր է, երբ առաջին անգամ եք օգտագործում, սակայն ձեր մաշկի հետ միաձուլվելուց 30 րոպե անց այդ ծանրությունն անհետանում է»,- նշում է երգչուհին։
Մադոննան չի նշել, թե ինչ բաղադրիչներ են ներառվել «Madame X»-ի մեջ։ Բույրի վաճառքի հստակ օրը եւս չի հաղորդվում։