Ruslan Baginskiy-ի հավաքածուն կստիպի ձեզ հավատալ կախարդանքին

Ուկրաինացի դիզայներ Ռուսլան Բագինսկին գլխազարդերի և գլխաշորերի իր երկրորդ հավաքածուն ներկայացրել է առցանց ձևաչափով։ Նոր հավաքածուում ներկայացվել են գլխազարդեր։ Առաջին վիրտուալ զարդը փորձել են բրենդի գլխավոր երկրպագուհիները ՝ Իրինա Շեյքը, Թինա Կունակին, Ժիզել Օլիվեյրան, Սաշա Լուսը, Վերա Բրեժնևան և Յոյո Ցաոն:
Ինչպես պատմում է Ռուսլան Բաղինսկին, TSVIT անվանումով նոր հավաքածուն մշակութային փորձ է, փորձ արտադրության մոռացված տեխնոլոգիաների վերականգնման համար։ Յոթ արտադրանքից յուրաքնաչյուրը հիշեցնում է ուկրաինական մշակույթի գեղեցկությունը։

Գլխազարդերի որոշ տեսակներ պատրաստված ու վերամշակված են պլաստիկ շշերից: Ինչպես պատմում է դիզայները, հավաքածուի համար նյութեր փնտրել են նաև վինտաժային աճուրդներում և second hand-ում:
«Աշխատելով նախագծի վրա, մենք ցանկանում էինք գտնել բնական վայրեր բրենդի ոգով, մաքուր և նրբագեղ միաժամանակ», – ասում են Տանյա Շեգլովան և Ռոմա Նովենը՝ Synchrodogs-ից, ովքեր ստեղծել են կախարդական ֆոտոշարքը: