Մրայա Քերին պատմել է, որ երբ 12 տարեկան էր, քույրն իրեն փորձել է վաճառել կավատին

50-ամյա երգչուհի Մրայա Քերին շուտով կթողարկի իր «Կյանքի իմաստը» վերնագրմամբ հուշագրությունները, որոնք կարծես, մեծ աղմուկ են բարձրացնելու։
Օրերս երգչուհին հարցազրույց է տվել Օփրա Ուինֆրիին, որում բացահայտել է իր մանկության որոշ ցնցող մանրամասներ։ Օփրան ընթերցել է աստղի գրքից մի հատված, որում նա գրել է հարազատների հետ փոխհարաբերությունների մասին:
«Երբ ես 12 տարեկան էի, քույրս վալիում ներարկեց, առաջարկեց ինձ կոկաին, երրորդ աստիճանի այրվածքներ հասցրեց ինձ և փորձեց վաճառել ինձ կավատին»,- ասվում է Մրայայի մեմուարում։

Հարցազրույցի ընթացքում երգչուհին մեկնաբանեց այս ամենը՝ պատմելով, թե ինչու է նրա և քրոջ հարաբերություններն այսպիսին։
«Մենք նույնիսկ լավ չգիտենք միմյանց։ Մենք չենք մեծացել միասին։ Նա ուներ իր կյանքը, իսկ այն ժամանակ, երբ ես ծնվեցի։ Երբ ես ծնվեցի, նրանց կյանքն արդեն խեղաթյուրված էր։ Ես բառացիորեն զգում էի ինձ օտար իմ սեփական ընտանիքում։ Նրանք կարծում էին, որ ինձ ավելի հեշտ է ամեն բան տրվում, բայց իրականում դա այդպես չէր։ Նրանք միշտ մտածել են, որ իմ կյանքը հեշտ է»,,պատմել է Օփրային արտիստը։
Նշենք, որ երգչուհու ընտանիքն արդեն երկար ժամանակ է, ինչ սկանդալի կենտրոնում է։
Մրայա Քերիի քույրը՝ Էլիսոնը, դատի էր տվել մորը՝ Պատրիսիա Հիքիին` հայտարարելով, որ մայրը տասը տարի շարունակ ստիպել է իրեն սեքսով զբաղվել անծանոթների հետ։
Էլիսոնի խոսքով՝ Պատրիսիան տրվել է սատանայական պաշտամունքի ու դստերը ստիպել է հետևել մեծահասակների ու անչափահասների սեռական հարաբերություններին։ Մրայա Քերիի քույրը տեսել է` ինչպես են մյուս երեխաները մասնակցում սատանայական հավաքներին, որտեղ ծիսական զոհաբերություններ են անցկացվել ու դաժանաբար վարվել նրանց հետ։
Հիմա Էլիսոնը 57 տարեկան է ու պահանջում է, որ մայրը դրամական փոխհատուցում վճարի հոգեբանական ու ֆիզիկական վնասի դիմաց։