Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն

Այսօր առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական դրություն հայտարարելու որոշում է կայացրել, ինչից հետո իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի նիստ։ Հայտարարվել է նաև ընդհանուր զորահավաք:

Մեր ընթերցողներին կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։