«Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը, Հայաստանին՝ ոչ». Գարիկ Մարտիրոսյան - Showbiz.am

«Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը, Հայաստանին՝ ոչ». Գարիկ Մարտիրոսյան

By

Արցախա-ադրբեջանական հակամարտ գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ շատ հայ հայտնիներ սոցցանցերում հնչեցնում են խոսքեր՝ ի աջակցություն հայրենիքի։

Անմասն չի մնացել նաև հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը, ով Ինստագրամի իր էջում հրապարակել է մեր եռագույնը և գրառում կատարել․

«Պատերազմ. Ադրբեջանը Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (իսկ դա արդեն ոչ ոք չի թաքցնում) նոր պատերազմ է սկսել հայերի դեմ։ Պատերազմը և բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են՝ հայ բնակչությանը վախեցնելու համար։  Հայ խաղաղ բնակչությունն այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից արձակված հրետանային ռմբակոծության հետևանքով սպանվել և վիրավորվել են։ «Հակահարձակում»․ այսպես են Ադրբեջանի իշխանություններն անվանում հզոր և մանրակրկիտ ծրագրված ռազմական հարձակումը՝ բոլոր ուղղություններով։ Ապատեղեկատվությունը հասել է հիմարության գագաթնակետին։ Ուշադրություն! Հայաստանը չէր կարող հարձակվել կամ հրահրել մի երկրի, որի հետ Հայաստանը խնդիրներ չունի։ Խնդիրներ ունեն միայն Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի իշխանությունները։ Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ։ Ոչ մի հայ պատերազմ չի ուզում։ Մենք զոհեր չենք ուզում ոչ մեր, ոչ էլ մյուս կողմից։  Դադարեցրեք պատերազմը. Մենք խաղաղության կողմնակից ենք»։

Հիշեցնենք, որ Տավուշում իրավիճակի սրման ժամանակ Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Մարտիրոսյանը նույնպես գրառումներ էին կատարել սոցցանցերում՝ աջակցելով Հայաստանին ու հայ ժողովրդին։ «Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի»,- գրել էր շոումենը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Կարին Տոնոյանի որդին` Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ...
Ավելին