«Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում առանց գոյության սպառնալիքի»․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում:

«Այսօր արթնացա ու տեղեկացա ադրբեջանական բանակի՝ #NagornoKarabakh-ի (հայերով բնակեցված փաստացի անկախ պետություն) վրա լայնամասշտաբ հարձակման մասին, հարձակում, որն ուղղված է Ստեփանակերտի ու հարակից շրջանների խաղաղ բնակչությանը։

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և աջակցել ռազմական գործողությունները հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դադարեցնելու գործին:

Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում առանց գոյության սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Ես միշտ իմ Ազգի կողքին եմ: #ArstakhStrong»,- գրել է Մխիթարյանը: