«Նորից հարձակվեց թշնամին, արդեն՝ լայնամասշտաբ». դերասան Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Դերասանը մասնավորապես գրել է․

«Նորից հարձակվեց թշնամին։ Արդեն՝ լայնամասշտաբ։ Բոլորս տեղում ենք։ Բոլորս կանգնած ենք՝ կազմ, պատրաստ։
Ամեն վայրկյան պատրաստ՝ հրահանգի։ Ի զեն։ Մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր կանանց ու երեխաներին։
Մենք արդար ենք և մենք հաղթելու ենք։ Աստված մեզ պահապան»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: