Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում ոճային տեսքով գործնական հանդիպման է ներկայացել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երեքշաբթի երեկոյան ոճային տեսքով Լոս Անջելեսում գործնական հանդիպման է ներկայացել, գրում է Daily Mail-ը։

Ինչպես նկատում է աղբյուրը, չնայած շոգ եղանակին, իրապատում շոուի 39-ամյա աստղը կրել է երկար կապույտ կաշվե վերարկու, դրա տակից՝ օձի կաշվի տպանախշով շագանակագույն վերնազգեստ և սև կաշվե շրջազգեստ։

Քարդաշյանն իր տեսքն ամբողջացրել է ռետինե հողաթափեր հիշեցնող բարձրակրունկ կոշիկներով և նարնջագույն դիզայներական փոքր պայուսակով։

Իրապատում շոուի աստղը վարսերը հարդարել է ռետրո ոճով և աչքի է ընկել մուգ դիմահարդարմամբ։