Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին լուրերը

Ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` երգիչ և կոմպոզիտոր Բեդրոս Կիրկորովը մեկնաբանել է իր հոսպիտալացման մասին տարածված լուրերը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը:

«Ի՞նչ հիվանդանոց: Ես ամառանոցում էի, Սոչիից եմ վերադարձել»,-հայտարարել է ավագ Կիրկորովը` հերքելով իր գտնվելը մայրաքաղաք Մոսկվայի կլինիկաներից մեկում:

Ավելի վաղ 88-ամյա Բեդրոս Կիրկորովի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Այն բանից հետո, երբ նրա հերթական թեստը արդեն բացասական արդյունք է ցույց տվել, նա ուղևորվել է Սոչի: Վերադառնալուց հետո նա ևս մեկ թեստ է հանձնել, որի պատասխանը հայտնի կդառնա ավելի ուշ: