«Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել»․Արա Մարտիորսյանը վերադառնում է Հայաստան, որպեսզի մասնակցի արցախյան պատերազմին

Երգիչ Արա Մարտիրոսյանը սոցիալական կայքերի իր էջում կիսվել է նոր տեսանյութով, որում կոչ է անում մեկնել Արցախ։
Երգիչը, ով երկար ժամանակ է, ինչ բնակվում էր արտասահմանում, հայտնել է, որ հոկտեմբերի 3-ի երեկոյան արդեն կլինի Հայաստանում և ամսի 4-ին կհամալրի կամավորների շարքերն ու կգնա Արցախ։
Նա նաև հորդորել է բոլորին գալ Հայաստան ու հաղթել պատերազմում:
«Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել»,-եզրափակում է իր խոսքն արտիստը։