«Այս վերջին կռիվը նույնպես կհաղթենք». Սերժ Թանկյանի գրառումն ու «Արցախյան երգը» կատարումը

Աշխարհառչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Արցախյան երգը» կատարումը` ոգեշնչելով մեր ազգին: Թանկյանը հրապարակմանը կից նաև գրառում է կատարել` նշելով.

«Քանի որ Հայաստանն ու Արցախը պաշտպանվում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ կոռումպացված ղեկավարության վերջին մասշտաբային ագրեսիայից, մտաբերեցի «Արցախյան երգը», որը գրել էի և թողարկել 2016-ին` Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայից հետո: Ահա երգի չթողարկված տարբերակը: Մեր մշակույթը հազարամյակներ շարունակ պահպանել է մեր ազգը, և այս վերջին կռիվը նույնպես կհաղթենք»: