«Հայկական ոգին անպարտելի է»․ Սաթի Սպիվակովան՝ Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին

Հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը` հայազգի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ևս չի կարողացել անտարբեր մնալ Արցախի սահմանին տիրող իրավիճակի նկատմամբ։
«Հայկական ոգին անպարտելի է»,- իր միկրոբոլոգում հայերեն ու ռեսերեն լեզուներով գրել է Սպիվակովան։

Նշենք, որ Սաթի Սպիվակովան ամիսներ առաջ անդրադարձել էր նաև Տավուշում հուլսիյան դեպքերին գրելով․  «Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայուհի եմ, ես մայր եմ։ Այս բոլոր օրերի ընթացքում մշտապես հետևում եմ հայրենիքումս տեղի ունեցող իրադարձություններին։ Չեմ կարող անտարբեր մնալ։ Հայաստանը պատմականորեն հաճախ է դարձել ավերիչ պատերազմների ասպարեզ։ Եվ այսօր, երբ կոնֆլիկտ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, կրկին մարդիկ են մահանում։ Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին։ Իսկ ոգին հնարավոր չէ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ մենք միասին կարող ենք կանխել պատերազմը։ Աստված իմ, պահպանիր Հայաստանը»։