«Ղարաբաղում էս պահին էլ ապրում են հարազատներս, հոգիս ու ողջ էությունս». Լյուսի Հայրապետյանի գրառումն ու խնդրանքը

Հաղորդավարուհի, մոդել Լյուսի Հարությունյանն իր ինստագրամյան էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել ընտանիքի անդամների հետ, որոնք արվել են Արցախում, դրանց կից պատմելով իր մանկության մասին, որն անցել է հենց Արցախում ու խնդրել մարդկանց աղոթել: Նա գրել է.

«Տարիներ շարունակ մտածել եմ` հիմար եմ. ի՞նչ ասացի, իբր վերջին զանգի օրով ասելու բան էր…
10-ն էինք ավարտում, выпускной вечер ասվածն էր, բոլորն ասում էին մեկական բառ-ցանկություն ու խմում: Հերթը հասավ ինձ. «խաղաղություն» ասացի, բոլորը ծիծաղեցին, կարմրեցի, վատ զգացի… Տեսագրում էին. դասարանցիներս կհիշեն այդ պահը ու կարմիր թուշիկներս. անամոթ արագ եմ կարմրում: Անցան տարիներ: Չեմ մոռացել այդ պահը… Բայց մի բան փոխվել է. էլ ինձ հիմար չեմ զգում, ավելի շուտ հակառակը…

Հ.Գ. Դե արի բացատրի նրանց, որ մանկությունդ Ղարաբաղում է անցել` զինվորական համազգեստով, թշնամու համար միշտ պատրաստ պապիկի հրացանով ու «ա թորքի լակուտ, թաղիմ տահանց արևը» տատիկի խոսքերով, ու դու ծնված օրվանից մտածել ես դրանց քոքը կտրելու մասին: Ու որ խաղաղությունը իրոք քեզ համար շատ կարևոր բան է…

Հ.Գ. Ղարաբաղը ինձ համար ուղղակի տարածք չէ, հայրենասիրություն չէ: Մանկությունս է, մեծ ծնողներիս հոգու հանգրվանը: Ղարաբաղում էս պահին էլ ապրում են հարազատներս, հոգիս ու ողջ էությունս: Ու ես հոգնել եմ պատերազմից ու պատերազմական տագնապից: Պետք ա մի օր վերջ լինի պատերազմին, ու ապրենք նրանով, ինչ ունենք ու ուրիշինի վրա աչք չդնենք, հատկապես, երբ արդյունքում անմեղ մարդկանց կյանք է կշեռքի նժարին դրվում:
#հաղթելուենք
Էս հեշթեգն էլ դնում եմ, բայց հոգնած կռվից ու հաղթելու գաղափարից:
ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԱՂՈԹԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ:
ԱՂՈԹՔԸ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԵԶ ԹՎՈՒՄ Է:
ՈՒ ԿԱՐԴԱՑԵՔ «ՆԱՐԵԿ» ՈՒ ՆԱՐԵԿԱՑԻ ԿԱՐԴԱՑԵՔ»: