Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան)՝ որպես կամավոր մեկնել է Արցախ

Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Եգոր Գլումովի հետ՝ տեղեկացնելով, որ վերջինս որպես կամավոր մեկնել է Արցախ։

«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը՝ որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր:
Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:
Ընդհանրապես, Գոռի Օ.Գ.Գ.-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:
Պրն. մայոր, ՊԱՏԻՎ ունեմ:
Աստված մեզ պահապան»,- գրել է Ժակը։