«Մեր անունից զանգում են և գումար ուզում»․ Ռաֆոն՝ իրենց նախաձեռնության և կեղծիքի մասին - Showbiz.am

«Մեր անունից զանգում են և գումար ուզում»․ Ռաֆոն՝ իրենց նախաձեռնության և կեղծիքի մասին

Արցախա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակով պայմանավորված հայ հայտնիներից շատերը նախաձեռնել են օգնության հավաքագրում։ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Պապոյանը, Ռաֆայել Երանոսյանը և շատ ուրիշենր նման նախաձեռնությամբ են հանդես եկել և հավաքագրել են անհրաժեշտ պարագաներ, դեղորայք և սնունդ՝ սահման տեղափոխելու համար։

Գրիգոր Դանիելյանը հայտնել է, որ իրենց նախաձեռնությունը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի օգնությունը ծառայի ճիշտ նպատակին։

Սակայն ոմանք նրանց անունից փորձում են նաև դրամաշորթություն անել։ Ռաֆայել Երանոսյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ իրենց անունից զանգում են տարբեր կազմակերպությունների և գումար  ուզում։ «Դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե մենք չենք զանգում, ուրեմն մենք չենք»,- ասել  Ռաֆոն՝ կոչ անելով զերծ մնալ կեղծիքներից։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին