«Եթե պետք լինի, առաջին գծում կկռվեմ»․ Վաչեի եղբայրը՝ դերասան Վահան Թովմասյանըը, մեկնել է Արցախ

Վաչե Թովմասյանի եղբայրը՝ դերասան Վահան Թովմասյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» սերիալում Մակարյանին մարմնավորած դերով, մեկնել է Արցախ։

«Ինձ ծանուցում չի եկել: Զինվորական գրքույկ ունեմ, 2007-2009 թվականներին ծառայել եմ Վարդենիսում: Այսօր աչքերս բացեցի ու առաջին միտքը հենց այն էր, որ պետք է սահման մեկնեմ: Եկա զինկոմիսարիատ և կամավոր ցանկություն հայտնեցի սահման մեկնել: Հիմա ավտոբուսի մեջ եմ, գնում եմ տղաներին օգնելու ինչով կարող եմ: Եթե պետք լինի, առաջին գծում կկռվեմ, պետք լինի` տղաների համար ճաշ կպատրաստեմ»,- Terta. Life-ի հետ զրույցու ասել է դերասանը:

Հավելենք, որ Վաչե Թովմասյանը սոցցանցերի իր էջում հրապարակել է եղբոր հետ լուսանկար, որին կից թողել է հետևյալ մեկնաբանությւոնը․ «Աստված հետդ, ԱԽՊԵԵԵԵՐՍ!!! 🙏🏻#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ էն էլ ինչ ձև!!! Մեռնեմ ես քո ու բոլոր մեր տղերքի ԴՈւԽԻՆ!! Հետներդ ենք միշտ, հենց պետք եղավ, նույն վայրկյանին զինված կանգնած ենք ձեր կողքին։ Աստված պահապան մեր զինվորներին, հայ ազգին ու մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»։