21-ամյա դերասան Վահագն Սամվելյանը վիրավորվել է արցախյան պատերազմում.մանրամասներ

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի 21-ամյա դերասան Վահագն Սամվելյանը վիրավորում է ստացել արցախյան պատերազմի ընթացքում: Դերասանին մոտ կանգնած աղբյուրն ասաց, որ վերջինիս տեղափոխել են Երևան ու վիրահատել:
Դերասանի երկրպագուները, ընկերներն ու հարազատները աղոթում են նրա առողջության համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: