«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է - Showbiz.am

«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է

By

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, որին կից գրել է․
«Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկն ում այս պատերազմն անմասն է թողնում:
Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։
Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն:…Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին։(Լուսանկարը՝ 2015թ. Արցախ) »։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ»․Եվգենի Կիսին

Armenian Assembly-ի մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Նախաձեռնության Facebook սոցցանցի էջից տեղեկանում ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»․ Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի ղեկավարությանը. «Այն,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»․ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյան

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջնագծում այլ կերպ ես տանում կորստի լուրը». Գնել Սարգսյանը՝ տուն վերադառնալու և Հովհաննես Հաջինյանի զոհվելու լուրը ստանալու մասին

Դերասան Գնել Սարգսյանն օրեր առաջ հայտնել էր, որ սպասում է ճակատ մեկնելու հրամանին: Մեկնելիս, սակայն, նա որևէ գրառում չէր...
Ավելին