«Մենք խաղաղություն ենք ցանկանում, սակայն ստիպված ենք պայքարել ողջ մնալու համար». Տիգրան Ձիթողցյան

Հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հետևորդներին հայտնելով Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումների մասին:

«Թանկագին ընկերներ, երբեք ոչնչի մասին գրառում չեմ անում իմ արվեստից բացի, սակայն այսօր Արցախն ու Հայաստանը, որտեղ ես այժմ գտնվում եմ, լայնամասշտաբ պատերազմի մեջ են»,- գրել է Ձիթողցյանը՝ կից տեսանյութ հրապարակելով, որում ներկայացվում է թուրք-ադրբեջանական նախապես ծրագրված հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, սակայն 21-րդ դարում դարձյալ ստիպված ենք պայքարել ողջ մնալու համար»,- հավելել է նկարիչը: