«Աշխարհը պետք է աչք չփակի Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան հակումների վրա». Տիգրան Համասյան

Հանրահայտ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին և աշխարհի ուշադրությունը կենտրոնացրել Թուրքիայի ցեղասպանական հակումներին։ Իր տեքստում երաժիշտը գրել է․

«Սիրելի ընկերներ,
Ես սովորաբար նախընտրում եմ քաղաքական հայտարարություններ չանել, քանի որ իմ «գործը» մարդկանց համախմբելն է՝ երաժշտության միջոցով սեր տարածելով։ Բայց շատ դժվար է լռել, երբ քեզ ծանոթ մարդիկ՝ անմեղ քաղաքացիական անձինք, հարձակման են ենթարկվում, գնդակոծվում, ռմբակոծվում, հրթիռակոծվում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, որ ուղղված են իմ հայրենիքի՝ Հայաստանի դեմ։

Հենց այս պահին Հայաստանը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, գնդակոծելով Ստեփանակերտը և հարակից տարածքները: Հայաստանը խստորեն դատապարտում է այս արարքը: Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմական և քաղաքական բռնապետական ռեժիմը՝ ռազմական աջակցություն ունենալով Թուրքիայի կողմից, որը 4000 ռազմական վարձկանների/ահաբեկիչների է ուղարկել (կարծես ցանկանալով շարունակել Հայոց ցեղասպանությունը)։

Ներկայումս Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի շարունակական գրոհների պատճառով, որոնք դեմ են Ժնևի կոնվենցիային։ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական և ֆաշիստական է, այլև այն ցույց է տալիս ցեղասպան հակումների տարրեր, և աշխարհը պետք է աչքն այս ամենի վրա պահի, քանի որ դա նախկինում էլ է տեղի ունեցել:

Ի հեճուկս Հայաստանի՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը նախընտրում է բռնությունը (այն հրահանգավորված է) և պատերազմը, նրանք պատրաստ չեն խաղաղ բանակցությունների և երջանիկ են տեսնել երկու կողմերի զինվորների մահերը։ Այս զինվորների արյունը կլինի Ալիևի խղճին (եթե նա ընդհանրապես դա ունի), և ես շատ վատ եմ զգում նրանց հրամանները կատարող զինվորների համար։ Հույս ունեմ՝ Աստված կների նրանց, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում: Իմ աղոթքներն ուղղված են բոլոր ընտանիքներին:
#StopAzerbaijaniAggresion
#StopAliyev
#StopAzerbaijan
Թո՛ւրքիա, դադարի՛ր օգնել Ադրբեջանին Արցախ ներխուժել։
Խնդրում ենք գումար նվիրաբերել այս հիմնադրամին՝ օգնելու իրենց որդիներին կորցրած ընտանիքներին եւ որբ երեխաներին, որոնց ծնողներն իրենց կյանքը տվել են այս պատերազմում՝ http://kovcasp.org/»։