Դերասան Դավիթ Հակոբյանը կամավոր սահման է մեկնել

Դերասան Դավիթ Հակոբյանը կամավոր կերպով սահմանամերձ Վարդենիս է մեկնել, որի ուղղությամբ հակառակորդը երեկ սկսել է հրետանի կիրառել:

«Սպասեցի, տեսա ծանուցում չեն ուղարկում, ինքս զինվորագրվեցի: Վարդենիսում եմ` որպես կամավոր, քանի որ ընկերոջս հայրն էլ Գեղարքունիքի մարզի Երկրապահ կամավորական ջոկատի ղեկավարն է: Ընկերներս այստեղ էին, ես էլ միացա նրանց։ Հիմա սպասում ենք հրահագների, ոչ մի հստակ բան չգիտենք, թե ուր ենք գնալու»,- Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել է դերասանը:

Դերասանի խոսքով` որոշումը շատ հեշտ է կայացրել. «Այս ամենին երկար եմ սպասել: Որոշում կայացնելու ոչինչ չկա, կա պատերազմ, նշանակում է` պետք է սահմանին լինենք: Ես բանակում չեմ ծառայել, որովհետև այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէի: Հիմա ավելի առաջնային է, որ պարտքս հայրենիքիս տամ, առաքելությունս նաև սահմանին է,- ասել է նա և հայտնեց, որ թեթև պատրաստվածություն ունի,- Ժամանակին զինկոմիսարիատից կանչել էին, զորավարժությունների եմ մասնակցել: Ամեն դեպքում, կկռվեմ ինչքան կարող եմ: Հոգեպես միանշանակ պատրաստ եմ և ոչ միայն ես, այլև բոլորը»: