«Ինչ է կատարվում Հայաստանում». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում ամբողջ աշխարհում և միլիոնավոր հետևորդներ ունի, ֆեյսբուքյանյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է, թե ինչ է տեղի ունենում երկրում։ «Ինչ է կատարվում Հայաստանում»,- գրել է Քիմը՝ օգտագործելով «Արցախ», «ուժեղ Արցախ», «Հայաստան» հեշթեգերը։

Քիմն, ի դեպ, տարբեր հարթակներում շարունակում է աջակցել հայրենիքին։ Հայուհին, մեկենաբանելով եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի հրապարակումը, գրել էր. «Արցախը Հայաստան է»։

Ավելի վաղ Քիմը Բաքվին կոչ էր արել դադարեցնել հարձակողական ուժի կիրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և գրոհայիններ ուղարկել Բաքու։ «Հայաստանը դարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումների և նրանց կանխատեսելի ապատեղեկատվության արշավի զոհը։ Ադրբեջանում, բացի քարոզչության դեպքերից, արգելափակվում են սոցիալական ցանցերը ․․․ Մեզ պետք են միջազգային դիտորդներ հետաքննության և դիվանագիտական միջոցներ՝ ավելորդ էսկալացիան ու ողբերգությունը կանխելու համար»,- նշեր էր նա։