«Վերադարձիր, խնդրում եմ»․ «Զուլալի» ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը մասնակցում է արցախյան պատերազմին

Գրող Նարինե Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան պատերազմին, պատմելով, որ ունենք բազմաթիվ զոհեր, որ Reuters-ի և The Guardian-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջաի կողմից կռվում են նաև սիրիացիներ։
Նարինեն իր գրառման մեջ հայտնել է, որ այժմ ռազմաճակատում է նաև հայ ռեժիսոր Հայկ Օրդյանը։

«Մեկ շաբաթ առաջ ես գրեցի քարե տան մասին, որը երազում եմ կառուցել, հրապարակեցի ինտերիերի լուսանկարները, որոնցում նկարահանվել է «Զուլալի» ֆիլմը։ Ադրբեջանցի օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրեց.«Իսկ հետո այդ տան վրա հրթիռ կընկնի»: Ես մեկնաբանությունը լուռ հեռացրի։
Սեպտեմբերի 15-ին «Զուլալի» նկարահանումներն ավարտվեցին։ Ամսի 27-ին սկսվեց պատերազմը։
Երեկ ռեժիսոր Հայկ Օրդյանին տարել են ռազմաճակատ։
Սիրում եմ քեզ, ցավդ տանեմ, վերադարձիր, խնդրում եմ»,- գրել է Նարինե Աբգարյանը։