Դեն Բիլզերյանի ընտանիքը $250,000 է փոխանցել` որպես նվիրատվություն Արցախին

Պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, համացանցային աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը $250,000 է փոխանցում «Հայաստան» հիմնադրամին՝ որպես նվիրատվություն Արցախին։
Այս մասին, USArmeniaTV-ի փոխանցմամբ, հայտնել են նրա եղբայր Ադամը և հայր Փոլը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։