«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է». Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում ամբողջ աշխարհում և միլիոնավոր հետեւորդներ ունի, Twitter-յան էջում կիսվել է գրառմամբ, որում մեջբերել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցից մի հատված։
«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է։ Անհնար է, որ ողջ հայ ազգը՝ Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, դա թույլ տա», – Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։