«Աղոթեք Հայաստանի համար». Քլոե Մորեցը՝ արցախյան պատերազմի մասին

Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում արտասահմանում բնակվող շատ հայտնիներ, որոնք հայկական արմատներ ունեն, աջակցություն են հայտնել Արցախին ու Հայաստանին։ Ընդ որում, աջակցություն են հայտնում ոչ միայն մեր հայրենակիցները։
Իր լուման է ներդրել նաև հոլիվուդյան աստղ, մոդել Քլոե Մորեցը, որը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է Ամերիկայի հայ ազգային կոնգրեսի կոչը՝ բարոյապես ու ֆիանանսական միջոցներով աջակցել Հայաստանին։
«Աղոթեք Հայաստանի համար»,- գրել է նա՝ հղում հրապարակելով այն մասին, թե ինչպես կարելի է գումար փոխանցել։