«Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը»․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․ «Անհավանական է, բայց ճիշտ, որ կան սուննի ջիհադիստներ, որոնք օգտագործում են իսրայելական տեխնիկան` քրիստոնյա հայերին սպանելու համար։ Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը»։
Ավելի վաղ երգիչը կոչ էր անում միանալ Արցախին աջակցող հիմնադրամներին: