«Յուրաքանչուրը պետք է տեսնի այս երկիրն ու դրա հիանալի ժողովրդին». բլոգեր Nas Daily-ն՝ Հայաստանի մասին

Հայտնի բլոգեր Nas Daily-ն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Բլոգերը, որն արդեն հասցրել է լինել Հայաստանում, ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հույս է հայտնել, որ շուտով կտեսնենք կոնֆլիկտի ավարտը։

«Հենց հիմա պատերազմ է ընթանում, որի մասին աշխարհը չի խոսում։ Այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Եվ մարդիկ մահանում են։ Ես քաղաքական վերլուծաբան չեմ, բայց ես հնարավորություն եմ ունեցել մոտիկից տեսնել Հայաստանը։ Եվ կարծում եմ, որ այս բարդ ժամանակներում յուրաքանչուրը պետք է տեսնի այս երկիրն ու դրա հիանալի ժողովրդին։ Հուսանք՝ շուտով կտեսնենք այս կոնֆլիկտի ավարտը»,- գրել է նա՝ հրապարակելով Հայաստանի մասին իր տեսանյութը։