«Հայերը խաղաղ և կյանքը սիրող ժողովուրդ են»․ Միխայիլ Գալուստյանի ելույթը՝ ՈՒՀԱ Բարձրագույն լիգայում

Մոսկվայում կայացել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մասնակիցների թվում էր «Հայկական հավաքականը», որին իր եզրափակիչ խոսքում առանձին նշել է ժյուրիի անդամ Միխայիլ Գալուստյանը:

«Չնայած Հայաստանում տիրող բարդ իրավիճակին և ոչ ուրախ տրամադրությանը, տղաները ուժ գտան և ցույց տվեցին բոլորին, որ հայերը խաղաղ և կյանքը սիրող ժողովուրդ են»,- ասել է Գալուստյանը, որից հետո դահլիճը պայթել է ծափահարություններով։ Ժյուրիի անդամներ Յուլի Գուսմանը և Կոնստանտին Էռնստը ոչ մի կերպ չեն արձագանքել:

Դերասանն Ինստագրամում հրապարակել է նաև թիմի հետ լուսանկար։

«Այս ՈՒՀԱ-ն նվիրում ենք մեր պատմական հայրենիքին։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ինստագրամյան իր էջում գրել է Միխայիլը։