«Հայերի դեմ են կռվում Ադրբեջանի ղեկավարության կողմից վարձված ահաբեկիչներ և մարդասպաններ». Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստաբնակ հայ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում ևս մեկ անգամ գրառում է արել Արցախի մասին` հորդորելով կագնեցնել պատերազմն ու Ադրբեջանի ագրեսիան:

«Ուշադրություն: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն հայերի և աշխարհի ճակատագրի նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին: Այս րոպեներին պատերազմ է ընթանում: Կանգ առեք: «Հողերի վերադարձ» կարգախոսով Ալիևի հանցագործ ռեժիմը ստիպում է մեր ազգին կենաց մահու կռիվ տալ: Հայերի դեմ են կռվում Ադրբեջանի ղեկավարության կողմից վարձված ահաբեկիչներ և մարդասպաններ (սա արդեն պաշտոնապես ապացուցված է): Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հայերը պաշտպանել են և շարունակելու են պաշտպանել իրենց կյանքն ու տունը մինչև վերջ: Սա երկու երկրկների միջև կոնֆլիկտ չէ, սա ամոթալի և մահացու ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ, սա աղետ է բոլորի համար: Կանգնեցրեք ագրեսիան, կանգնեցրեք պատերազմը»,- գրել է նա` նշելով, որ լռել չի կարելի:

Հավելենք, որ Գարիկը պարբերաբար գրառումներով է հանդես գալիս: Ավելի վաղ նա գրառում էր արել և նշել էր, որ հայերի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը Թուրքիայի աջակցությամբ է: Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է: