«Ադրբեջանի ահաբեկչական բանակը բարբարոսաբար ոչնչացրել է Շուշիի մշակույթի տունը». Հասմիկ Պապյանը լուսանկարներ է հրապարակել

Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Նա հրապարակել է Շուշիի մշակույթի տան լուսանկարներն ու նշել, որ երկու տարի առաջ է այնտեղ եղել։

«Ադրբեջանի ահաբեկչական բանակը բարբարոսաբար ոչնչացրել է Շուշիի մշակույթի տունը։ Լուսանկարներն ամեն ինչ ասում են։ Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան»,- գրել է նա։ Առաջին լուսանկարն արվել է երկու տարի առաջ։