«Ես Անին եմ Հայաստանից՝ Ստեփանակերտից, Հաղթելու ենք»․ 10-ամյա Արցախցին մասնակցել է «Մանկական Նոր ալիք 2020»-ին

Ղրիմում տեղի է ունենում «Մանկական Նոր ալիք 2020» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 10-ամյա երգչուհի Անի Պետրոսյանը՝ Արցախից: Նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, ով «Արցախի ձայներ» նախագծի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խաղաղ պայմաններում մարդկանց ուշադրությունը սևեռված կլիներ մրցույթի վրա, բայց ոչ հիմա։ Մեր թռիչքը Մոսկվա նախատեսված էր սեպտեմբերի 27-ին և ամեն ինչ սկսվեց․․․ Գնալ չէինք ուզում, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշեց, որ պետք է գնալ հեղինակավոր այս մրցույթին և մինչև թռիչքը հնարավորն արեց, որպեսզի պանդեմիան չխանգարի մրցույթին մասնակցելուն»,- գրել է Լիրան և հայտնել, որ ինքը որոշել է չմեկնել, Անիի հետ մեկնել է «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, ով փոխարինում է մարզչին, հանդիսատեսի շարքից ծածանել է Արցախի դրոշը։

Իր հերթին Անին մրցույթին ներկայացել է․«Ես Անին եմ Հայաստանից՝ Ստեփանակերտից» և հայերեն ասել․ «Հաղթելու ենք»։

Լիրա Քոչարյանը նաև հայտնել է, որ երգի ընտրությունը արել է մրցույթի ղեկավարությունը։