«Ես աղոթում եմ Հայաստանում գտնվող յուրաքանչյուրի համար»․Victoria’s Secret-ի հայ մոդելը՝ արցախյան պատերազմի մասին - Showbiz.am

«Ես աղոթում եմ Հայաստանում գտնվող յուրաքանչյուրի համար»․Victoria’s Secret-ի հայ մոդելը՝ արցախյան պատերազմի մասին

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, ակտիվորեն հետևում ու արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Մոդելն Instagram-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․«Իմ գեղեցիկ հայրենիքի`Հայաստանի ժողովուրդը պատերազմի մեջ է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ և սիրիացի վարձկան ահաբեկիչներով հարձակվում են մեր Հայաստանի վրա: Սա բախում կամ հակամարտություն չէ, սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է ոչ միայն մեր խաղաղությանը եւ սեփական տանը ապրելու իրավունքին, այլև մեր գոյությանը: Եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի:

Ես միանում եմ իմ ժողովրդին և արմատների ոգով և ամեն կերպ, ինչպես կարող եմ: Ես աղոթում եմ Հայաստանում գտնվող յուրաքանչյուրի համար, աղոթում եմ սահմանին կռվող մեր եղբայրների համար, աղոթում եմ գիշեր-ցերեկ աշխատող բոլոր կամավորների համար և աղոթում եմ աշխարհի հայերի համար, ովքեր ինձ պես այնքան հպարտ են մեր ծագմամբ և միշտ կպայքարենք մեր հայրենիքի համար, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք գտնվում»:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ