«Ես զտարյուն հայուհի եմ»․ Անժելա Սարաֆյան

Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն այս օրերին հետևում է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Դերասանուհին արդեն հասցրել է մի քանի գրառում անել՝ աջակցելով հայրենիքին։
Դերասանուհին Twitter-ում արձագանքել է նաև հետեւորդներից մեկի կողմից իրեն ուղղված հարցին ազգության վերաբերյալ։ «Ես զտարյուն հայուհի եմ»,- պատասխանել է Անժելան։
Անժելա Սարաֆյանը վերահրապարակել է նաև «Քրիդ», «Սև հովազը» և այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան դերասան Մայքլ Բի Ջորդանի գրառումը, որն աջակցությունն էր հայտնել հայ ընկերներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ցույցեր են անում` դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական հարձակումներն Արցախի վրա:
Ավելի վաղ նա «ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկար էր հրապարակել Ինստագրամում ու գրել. «Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն»։