«Մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, լռությունը ցեղասպանության հավերժացումն է, մի՛ լռեք». Ջոն Դոլմայան

Ամերիկահայ թմբկահար Ջոն Դոլմայանն Ինստագրամի իր էջում ատիվ հրապարակումներ է անում` միջազգային հանրությանը ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը: Վերջին հրապարակման մեջ Ջոնը տեղադրել է Արցախի դրոշն ու կոչ արել միջոցներ նվիրաբերել Համահայկական հիմնադրամին:

«Torpedo Comics-ը Հայաստանի հետ է: Հոկտեմբերի 12-ից մենք հասանելի կդարձենք առեղծվածային տուփը, որի գլխավոր մրցանակների գինը գերազանցում է 20 հազար դոլարը: Մենք միևնույն ժամանակ կվաճառենք մեր արվեստի առաջատար նկարիչների կողմից նվիրաբերված նկարներ: Ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումներից Հայաստանը պաշտապանելու համար, ովքեր խոստացել են ավարտին հասցնել իրենց նախնիների գործը` հայերի ցեղասպանությունը:

Ադրբեջանի ագրեսիան միջազգայնորեն դատապարտվել է, բայց 120 մլն ադրբեջանցիներն ու թուրքերը կենտրոնացել են 3 մլն բնակչությամբ ցեղասպանություն վերապրած հայերի վրա:

Մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, լռությունը ցեղասպանության հավերժացումն է, մի՛ լռեք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ջոնն իր մյուս գրառումներում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, խորհուրդ տվել տարբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրական կայքը և հետևորդներին ծանոթացրել Արցախի ու Ադրբեջանի նախագահների տարբերությունների մասին: