Իգոր Բուտման համերգի ողջ հոնորարը փոխանցվել է ՝ ի աջակցություն Արցախի երեխաների

Հայտնի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը:
Հոկտեմբերի 10-ին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա համերգը, որի ողջ հոնորարը երաժիշտը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» բարեգործական մարաթոնի հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի երեխաների:
«Փախադարձ հարգանքն է կարևոր։ Ես ցանկանում եմ, որ մեր երկրներում տաղանդավոր մարդիկ հնարավորություն ունենան շփվել ջազի միջոցով։ Մեզ համար դա ամենակարևոր, ամենահասկանալի լեզուն է»,- ասել է Իգոր Բուտմանը։