Պատերազմում վիրավորվել է դերասան Էրիկ Օհանյան․ ինչպե՞ս է նա հիմա

Պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանն, ով սեպտեմբերի 29-ից որպես պահեստազորային սպա կամավոր առաջնագծում էր, ձախ այտի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:
Էրիկը Մարտակերտի դիրքերում էր, վիրավորվել է հոկտեմբերի 4-ին: Նրան անմիջապես տեղափոխել են Խոջալուի հոսպիտալ, բայց հետո վիրահատության անհրաժեշտություն է առաջացել ու բերել են Երևան՝ Էրեբունի հիվանդանոց:
Վիրահատությունը երեկ են կատարել. ճիշտ է, բեկորը չեն հեռացրել, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Միայն դիմային նյարդն է մի փոքր վնասվել: