«Հպարտանում եմ Հրուշով, ով այս ճգնաժամային օրերին բացահայտում է Հայաստանում տեղի ունեցող իրական պատկերը». Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հրապարակումներ անել սոցցանցերի իր էջերում և իր աջակցությունը հայտնել Հայաստանին ու Արցախին: Ինստագրամի իր էջի սթորի բաժնում Քիմը տեղադրել է Քարդաշյան ընտանիքի ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի լուսանկարը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին ելույթից և գրել. «Հպարտանում եմ Հրուշով, ով այս ճգնաժամային օրերին բացահայտում է Հայաստանում տեղի ունեցող իրական պատկերը: Իմ հերո՛ս Հրուշ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը հայտարարեց, որ 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Մենք սահմանափակված չենք սահմաններով, մենք մեկ համաշխարհային հայ ազգի ներկայացուցիչներ ենք միասին»,- ասել էր նա Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութում: