Հայի հնարամիտ նվիրատվությունը հիացրել է Սերժ Թանկյանին - Showbiz.am

Հայի հնարամիտ նվիրատվությունը հիացրել է Սերժ Թանկյանին

By

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Արցախյան պատերազմին և բոլոր նրանց, ովքեր օգնում են Հայաստանին։ Երաժիշտը պատմել է մի հայի մասին, որն իր բեռնատարները վերապրոֆիլավորել է շարժական հոսպիտալների։ Թանկյանը հրապարակել է այդ նվիրատվությունը կատարած տղամարդու դստեր գրառումը։
«Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է ներդրում ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերապրոֆիլավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների և խաղաղ բնակիչների խնամքի համար։ Մեքենաների հաջորդ խմբաքանակը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք էլ չպիտի կանգ առնենք»,–գրել է աղջիկը։

Նշեք, որ աշխարհահռչակ հայերն այս օրերին միջազգային հանրությանն ակտիվորեն ներկայացնում են Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի մանրամասները։ Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է միջազգային կառույցների

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին եւ զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել և ընկերների հետ կռվել. վերջին կետը եղել է Շուշին». Մարիամ Ալեքսանյանի գրառումը եղբոր մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պատերազմի օրերին առաջնագծում է եղել։ «44 օր...
Ավելին