Սաուդյան Արաբիայի ոչ պաշտոնական արգելքը Թուրքիայում արտադրվող ապրանքների վերաբերյալ ստիպել է Mango-ին այլընտրանքային տարբերակներ մտածել

Սաուդյան Արաբիան ոչ պաշտոնապես արգելել է բոլոր «Պատրաստված է Թուրքիայում» պիտակներով ապրանքների ներկրումը իր տարածք: Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, այս մասին, իսպանական Mango ապրանքանիշի աշխատակիցներից մեկը էլ փոստով տեղեկացրել է թուրքական մատակարարողներին:

Նշվում է, որ իսպանական խոշոր ընկերությունն իր հայտարարության մեջ ասել է, որ իր մասնաճյուղերն այլընտրանք են փնտրում` Սաուդյան Արաբիա իրենց արտադրանքը հասցելու համար, քանզի այլևս Թուրքիայում արտադրված ապրանքներն արգելված են արաբական թագավորությունում: Քանզի սա առայժմ բոյկոտ է, բայց ոչ պաշտոնական արգելք` Mango-ից նշել են, որ սա մեծ խնդիր չի հանդիսանում իրենց ապրանքանիշի համար, քանի որ իրենց արտադրությունը բազմազան ու ճկուն է: «Մենք վսահ ենք, որ նորմալ պայմաններում կկարողանանք շարունակել Սաուդյան Արաբիայի հետ մեր համագործակցությունը»,- նշել են իսպանական ընկերությունից: