Առաջնագծում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը (լուսանկարներ)

Ռեփեր Արշոն իր ինստագրմյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարներով ու հայտնել, որ առաջնագծում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը:

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը: Իմ հերոս ընկեր, քաջարի մարտիկ Հայկս: Հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով: Շուտ ոտքի կանգնես, ես հերոս ընկեր ունեմ»,- իր ու Հայկի լուսանկարներին կից գրել է նա: