«Արցախում և Հայաստանում նոր ցեղասպանություն չի լինի». Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի կոչը

Հայազգի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանը նույնպես իր աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին: Նրա կոչը ուղղված հայ ժողովրդին, տեղադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հայտարարության մեջ նշված է.

«Թանկագին հայրենակիցնե՛ր, Արցախի և Հայաստանի թանկագին քույրե՛ր, թանկագին եղբայրնե՛ր:
Սիրելի մարտիկնե՛ր:
Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած Թուրքիան և Ադրբեջանը, թուրք-սիրիական, աֆղանական և պակիստանյան ջիհադականների ստորաբաժանումների աջակցությամբ պատերազմ են սանձազերծել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ։
Արյան համը, հանցագործության համը, ատելության եւ ռասիզմի կոչերը ողողում են Թուրքիայի Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բերանները: Նրանք 1915 թվականի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթի, Էնվերի և Ջեմալ փաշայի եռապետության ժառանգորդներն են։ Նրանց մտադրությունները պարզ են։ Նրանք չեն էլ թաքցնում դա, նրանց մտադրությունն է՝ ավարտի հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկընդմիշտ լուծել հայկական հարցը ։ Նրանց ազգայնական, կրոնական ամբարտավանությունը և ինքնավստահությունը համեմատելի են միայն նրանց դաժանության հետ՝ ռմբակոծել Արցախի խաղաղ բնակչությանը, օգտագործելով ամենավատ զենքերը. կասետային ռումբեր, կասետային զինամթերք, մարդասպան անօդաչու թռչող սարքեր։ Նրանք այդ պատերազմը վերածում են մահացու խաղի մեր եղբայրների ու քույրերի համար։ Ճիշտ է, այդ խաղը նման չէ նախորդ խաղերին, բայց այն նույնքան մահաբեր և ահասարսուռ է, քան երբ 1915-1916 թվականներին երեկոն ընկնելուն պես մահվան ուղեկցորդ պահակախմբերի թուրք զինվորները ծիծաղում էին և խաղադրույքներ անում հայ մոր արգանդում ապագա երեխայի սեռը գուշակելու համար, նախքան նրա փորը կտրելը՝ որպեսզի ստուգեն, թե նրանցից ով է գրազը տարել։
Հիշե՛ք: Դուք սիրում էիք խաչել, նորածին մանուկներին նետել ձեր հրացանների սվինների վրա, գետերի թափանցիկ ջուրը վերածել հայկական արյան կարմիր հոսքի, գխատել ու կտրելու այն քահանաների ձեռքերը, ովքեր հրաժարվում էին իսլամ ընդունել։ Դուք այսօր էլ ձեզանից ներկայացնում եք իսլամի արժանապատվությունը նվաստացնող մի պատկեր։
Կատաղությամբ ու հիստերիայով պատված ձեր ուղեղները այն աստիճանի կուրացած են, որ դուք մտածում եք, որ կհաղթեք այդ պատերազմը, որպեսզի հնարավորինս լավ իրակակնացնեք այդ վերջին հանցագործությունը՝ վերացնեք հայերի վաղեմի հողերից նրանց յուրաքանչյուր հետք, մեր մեծ քաղաքակրթության յուրաքանչյուր հետք:
Ոչ, Արցախում և Հայաստանում նոր ցեղասպանություն չի լինի։ Ձեր առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը։ Բանակ, որը գերազանցում է ձեզ իր վճռականությամբ ու համոզմունքներով և որը զոհաբերության կգնա։ Բացառիկ հրամանատարության տակ գտնվող այս մարտական, խիզախ, հերոսական երիտասարդության թիկունքում՝ քաջության այս առաջին գծի հետևում կանգնած են այլ գծեր՝ Հայաստանի քաղաքացիական անձանց և սփյուռքահայերի գիծը։ Ես դրանցից եմ, պատրաստ մյուսների նման մարտի գնալու Արցախի լուսավոր հողը պաշտպանելու նպատակով։ Ես ուզում եմ հանգիստ վերապրել այն կախարդական պահերը, որոնք ունեցել եմ այնտեղ, զգալ, կրկին զբոսնել այս հիասքանչ լեռնային բնապատկերներով, որոնք պատված են ձյան շերտով ձմռանը, և կանաչում են ամռանը, որտեղ վայրի բնությունը մարդկանց հետ կապելով զգացվում է կյանքի շունչը:
Սա եղել են մեր լեռները, մեր գետերը, մեր հովիտները և սրանք միշտ էլ մերն են եղել: Սա մեր նախնիների հողն է, որը մենք երբեք չենք լքել։ Այս հողն Աստծո հողն է, նա այն վստահել է մեզ այն պահից ի վեր, երբ Նոյն իր յուրաինների հետ իջավ տապանից, որը հանգրվանել էր Արարատ լեռան՝ մեր Մասիսի վրա: Այս սուրբ հողը երբեք ձեզ չի պատկանել, այն մ.թ.ա. 3600 տարի առաջ հայկական հող է եղել։ Մարդկության պատմությունը սկիզբ չի առնում թյուրքական ցեղերի ոչԿովկաս, ոչ Մերձավոր Արևելք, ոչ էլ Հայաստան գալուց։ Հարցրե՛ք այդ մասին արաբ խալիֆներին, ովքեր համաձայնել են, որ հայ նախարարներն շարունակեն իրականացնել իրենց իշխանությունը Արցախի տարբեր հովիտներում։ Հարցրեք նրանց, թե արդյոք յոթերորդ և ութերորդ դարերում մեր հողերում չե՞ն տեսել փոքրագույն թուրքի, փոքրագույն թաթարի։ Դուք գիտեք, դրա պատասխանը: Նրանք այնտեղ չեն եղել՝ երբեք չեն եղել այնտեղ ։ Այնտեղ եղել են միայն հայերն:
Դուք ցանկանում եք, որ մենք ձեզ «վերադարձնենք» մեր հողերը, պարոնայք Էրդողան ու Ալիև ։ Ձեզ հետ պատմությունը շրջվում է ոտից գլուխ: Հետևաբար, նախքան որևէ բան պահանջելը, սկսեք նրանից, որ անկեղծորեն ուսումնասիրեք ձեր իսկ խիղճը: Այսպիսով, սկսեք նրանից, որ վերադարձրեք Հունաստանին Կոստանդնուպոլիսը, Սուրբ Սոֆիան և Բյուզանդական կայսրության բոլոր հողերը: Բարի եղեք վերադարձնել Պոնտոսի հույներին, ասորա- քաղդեացիներին նրենց մշտական հողերը։ Վերջապես, վերադարձրե՛ք հայերին իրենց տարածքները, որոնք ձգվում են Վանա լճից մինչև Սևանա լիճ, սկսած հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիից։ Վերադարձե՛ք մեզ Կարսը, Արդահանը, հայկական Կիլիկիան… Չե՛ք կարող:
ՈՒրեմն դուք պետք է հասկանաք, որ մենք՝ առավել ևս, այլև չենք կարող մեր դեռ գոյություն ունեցող պատմական հողերից ոչ մի քառակուսի սանտիմետր ոչ կորցնել, ոչ էլ նվիրել ձեզ: Մնացածը դուք գողացել եք մեզանից:
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ, ասել, որ ինչպես դուք բոլորդ, ես սգում եմ մեր երիտասարդ զինվորների, Կանանց ու Տղամարդկանց համար, ովքեր հերոսաբար զոհվել են թշնամու կրակի տակ։ Նրանց զոհաբերությունը մեր ժառանգությունն է։ Մենք պետք է պայքարենք Ղարաբաղի և Հայաստանի այս երիտասարդների ապագայի համար։ Ցույց տանք, որ մենք արժանի ենք նրանց զոհաբերությանը:
Թանկագին հայ երիտասարդնե՜ր, սիրելի մարտիկնե՜ր: Երբ այս պատերազմն ավարտվի, այս պատերազմը, որը մենք հաղթելու ենք, մենք կգնանք հիշատակելու մեր հերոսների զոհաբերությունը, մենք կգնանք երգելու, խմեու ու պարելու իրենց շիրիմների մոտ, նրանց կյանքերին հարություն տալու համար.. Այդ ժամանակ մենք նրանց կողքին կլինենք Արցախի մաքուր ու պարզ երկնքի տակ։
Դուք մեր սարերն եք, դուք մեր հովիտներն եք, դուք հայոց պատմության հիշողությունն ու մեծությունն եք՝ մեր հերոսները։ Եվ երբ իմ ֆիլմի առաջին պլանի համար ես հրահանգեմ. «մոտո՛ր», իմ մտքերը կլինեն ձեր մասին, ամբողջապես ձեր մասին:
Հայ ժողովուրդը, պարոնայք նախագահներ Էրդողան ու Ալիև, ձգտում է միայն մեկ բանի ՝ պատրաստել իրենց երեխաների խաղաղ ապագան իրենց մշտական հողում, առանց ատելության, առանց հարևանների հետ կոնֆլիկտների։ Ձեր կողմից ընտրած պատերազմի ճանապարհը ամենավատ ելքն է: Ամեն օր երկու կողմից էլ երիտասարդ զինվորներ են զոհվում և ինչու՞։ Հուսով եմ, որ ձեր հետնորդներն այլ տեսակետ կունենան ապագայի վերաբերյալ, որ նրանք կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենք են ընտրել իրենց ճակատագիրը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նրանց կյանքի այդ անբաժանելի իրավունքը»։