«Զինվոր որդի». Աբրահամ Ռուսոն երգ է նվիրել Արցախին

Աբրահամ  Ռուսոն Instagram-ի իր էջում նոր երգ է հրապարակել, որը նվիրված է պատերազմական այս օրերին առաջնագծում կռվող հայ զինվորներին։
«Զինվոր որդի». այսպես է վերնագրել Ռուսոն երգը։
«Իսկ մայրը սպասում է, և նրա սերը տղային պաշտպանում է»,-նշվում է կրկներգում։
Երգն ուղեկցվում է արցախյան առաջին և ներկա պատերազմը ներկայացնող տարբեր լուսանկարներով։ Երգի մեկնաբանություններում Ավրաամ Ռուսոն նաև Հայաստանի և հայ ժողովրդի պահպանության համար աղոթք է տեղադրել։ Մեկնաբանություններում մեծ թվով մարդիկ շնորհակալություն են հայտնել երգչին՝ ընդգծելով, որ նա համարձակ քայլ է։