Ռաֆայել Երանոսյանն ու Գրիգոր Դանիելյանը լուսանկարներ են հրապարակել հայտնիների և Արծրուն Հովհաննիսյանի հետ

Վերջին օրերին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մի խումբ կամավորների հետ հումանիտար օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ: Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այցելել է Կամերային թատրոն և ցույց տվել, թե ինչպես են աշխատում կամավորներն ու հայտնիները:

Դերասան Գրիգոր Դանիելյանը լուսանկար է հրապարակել Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ և գրել է. «Այսօր մեզ այցելեց Արծրուն Հովհաննիսյանը: Մենք շարունակում ենք աշխատել թիկունքում, պետք է համախմբվենք, որ հաղթենք»: Իսկ Ռաֆայել Հովհաննիսյանն էլ իր հրապարակած կադրին կից գրել է. «Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ համախմբվենք ու անպայման կհաղթենք»: